Լրահոս

06.02.2012 20:21


Լիլիթ Գալստյան. «Համախմբվենք ու թիզ-թիզ պաշտպանենք մեր երկիրը էս ներքին ցեցից»

Լիլիթ Գալստյան. «Համախմբվենք ու թիզ-թիզ պաշտպանենք մեր երկիրը էս ներքին ցեցից»

ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման Երևանի քաղաքապետարանի որոշմանը։

«Ժողովուրդ ջա՛ն, իսկական քաղաքացինե՛ր, երկրի իսկական տերե՛ր, հասկանում եմ, որ մեր իրականության որ երեսին անդրադառնում ես, իրավունքների ու արժանապատվության պաշտպանության դաշտ է բացվում։ Ցավոք, իրավական ու սոցիալական երկրի մասին դժվար է խոսել, դժվար է խոսել, որովհետև նույնիսկ օրենքով ամրագրված իրավունքիդ համար պիտի պայքարես ու փորձես ապացուցել, որ սա երկիր ու հայրենիք է, որ իշխանություններն անցողիկ են,երկիրայրենիքն է հավերժական ու մեր բոլորինը։ Պիտի համախմբվե՛նք, համախմբվենք ու կազմակերպված տեր կանգնենք մեր վիրավոր երկրին։ Նահանջելու տեղ չունենք։ Թվում էր, Երևանն այլևս այլանդակելու տեղ չուներ, բայց չէ՝ ինչպես պիտի թողնեին, որ Մաշտոցի պուրակը 5-6 հոգու բիզնես տարածքը չդառնար։ Մեր համար երկիրը հայրենիք է, նրանց համար՝ բիզնես տարածք։ Համախմբվենք պաշտպանելու Մաշտոցի պուրակը, չի կարելի հանդուրժել, որ Գլխավոր հատակագծով կանաչ, հանրային տարածք հանդիսացող գոտին մայրաքաղաքի սրտում քոչվորական շուկա դառնա։ Համախմբվենք ու թիզ-թիզ պաշտպանենք մեր երկիրը էս ներքին ցեցից։ Մեր բողոքի ակցիային կարծում եմ շատ-շատերը՝ արժանապատվությունը չկորցրած մեր քաղաքացիները կմիանան։ Օրը և ժամը քննարկենք»,–գրել է պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը